Թելավիի մունիցիպալիտետի սակրեբուլոյի անդամ Միխեիլ Գրեմելաշվիլու բնակելի տան մոտ, Շալաուրի գյուղում մոբիլիզացված է ոստիկանություն: Տեղում ընթանում են քննչական գործողություններ:
Իրավապահները Գրեմելաշվիլիով հետաքրքրվել են այն բանից հետո, երբ նրա հորեղբոր դուստրը, Փոխնակ մայրերի կենտրոնի հիմնադիր Մարիամ Կուկունաշվիլին սոցիալական ցանցում հրապարակեց հայտարարություն, որտեղ խոսվում էր Միխեիլ Գրեմելաշվիլու կողմից հարազատ երեխաների նկատմամբ ընտանեկան բռնության մասին:
Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են ներքին գործերի նախարարությունում, Գրեմելաշվիլու զավակները հարցաքննության էին:
Տեղի ունեցած փաստով ընթանում է հետաքննություն, որը նկատի ունի ընտանիքի անդամի նկատմամբ սպառնալիք: