Թելավի Վաչնաձեի փողոցում գտնվող երկհարկանի տունը հրդեհվում է:
Ըստ առկա տեղեկությունների՝ այս պահին տանը ոչ ոք չկա, քանի որ, ըստ հարևանների, ընտանիքն այնտեղ է գալիս միայն ամռանը։
Դեպքի վայրում աշխատում է հրշեջ-փրկարարական ջոկատը։ Մոբիլիզացվել է նաև ոստիկանությունը և շտապօգնության խումբը։
Վարկածներից մեկի համաձայն՝ հրդեհի պատճառը տան անսարք էլեկտրալարերն են եղել։