«Թելասին» կոչ է անում սպառողներին հաշվիչների ցուցմունքի, սպառված կիլովատ ժամերի քանակի հետ կապված բողոքի դեպքում դիմել ընկերություն
«Թելասին» կոչ է անում այն բաժանորդներին, ովքեր բողոք ունեն հաշվիչի ցուցմունքի, սպառված կիլովատ ժամերի հետ կապված, համապատասխան հայտարարությամբ դիմել ընկերությանը։
«Թելասի»-ն պարզաբանում է, որ հայտերը կքննարկվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։
«Տվյալների ուսումնասիրման գործընթացում տեխնիկական պատճառներով առաջացած անճշտությունների դեպքում նշվածն անմիջապես կուղղվի, և տեղեկատվությունը կտրամադրվի բաժանորդին։
Օգտատերերը կարող են մեզ տեղեկատվություն տրամադրել՝ առցանց զրույցի միջոցով «Թելասիի» կայքում (www.telasi.ge) և ֆեյսբուքյան էջում անձնական հաղորդագրությամբ (Telasi – պաշտոնական էջ), էլեկտրոնային փոստով [email protected] կամ զանգահարել ընկերության հեռախոսային կենտրոն (2 77-99-99)»,- ասված է տեղեկատվության մեջ։