Թել Ավիվում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ
Իսրայելի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Թել Ավիվում ցուցարարների դեմ։
Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին պատանդների ազատ արձակման և երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու ծրագիր։
Ցուցարարները փակել են ճանապարհը և հրդեհել կենտրոնական մայրուղին։
Ցուցարարների դեմ ոստիկանությունը կիրառել է նաև ջրցան մեքենաներ։