Թել Ավիվում հերթական հակակառավարական ցույցը վերածվել է ոստիկանության հետ բախման
Հերթական հակակառավարական ցույցը Թել Ավիվում, որին մասնակցում են հազարավոր մարդիկ, վերածվել է ոստիկանության հետ բախման։ Այդ մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։
Հանրահավաքի մասնակիցները սկսել են փակել փողոցները, որից հետո ոստիկանները ձերբակալել են մի քանի ցուցարարների։ Իրավապահները դեռ փորձում են ցրել հավաքները։
Հանրահավաքն անցկացվում է նաև Երուսաղեմում։ Բենիամին Նեթանյահուի նստավայրի մոտ հավաքվածները պահանջում են անհապաղ ազատ արձակել պատանդներին։