Թել Ավիվում հակակառավարական ցույց է անցկացվել, որին միացել են հազարավոր մարդիկ
Թել Ավիվում հակակառավարական ցույցին մասնակցել են հազարավոր մարդիկ : Ցույցին ներկա են եղել նաև ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդների ընտանիքի անդամները։ Նրանք իշխանություններից պահանջում են պայմանագիր ստորագրել, որը նախատեսում է պատանդների վերադարձ։
Հանրահավաքի մասնակիցները Բենիամին Նեթանյահուին մեղադրում են պատանդների հարցում համաձայնության չգալու մեջ։
Իսրայելի ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք ձերբակալել են 12 մարդու՝ իբր հասարակական կարգը խախտելու, այդ թվում՝ ճանապարհներ փակելու համար։