Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել Բենիամին Նեթանյահուի կառավարության դեմ

Հազարավոր մարդիկ են հավաքվել Թել Ավիվի կենտրոնում՝ ընդդեմ վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված պատանդների ընտանիքի անդամները և նրանց աջակիցներն ասում են, որ ժամանակն է նստել բանակցությունների սեղանի մոտ և պայմանավորվել պատանդներին ազատ արձակելու շուրջ։

Ցուցարարները կարծում են, որ Իսրայելի կողմից ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Այահիա Սինվարի սպանությունը պետք է որոշիչ կետ լինի պատանդներին վերադարձնելու գործընթացում։ Գազայում «Համասի» գերության մեջ մնում է մոտ 100 պատանդ, սակայն, ըստ Իսրայելի իշխանությունների, նրանցից մինչև 30-ը մահացել են։