Թել Ավիվի կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ չորս մարդ
Թել Ավիվի կենտրոնում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ չորս մարդ

Թել Ավիվի կենտրոնում լուսադեմին պայթյուն է որոտացել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս չորսը վիրավորվել են:

Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ պայթյունը հնարավոր է եղել անօդաչու թռչող սարքի հարվածից:

Պայթյունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ իսրայելական զինվորականները հաստատել են, որ իրենք սպանել են Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին:

«Առաջին հետաքննությունը պարզել է, որ Թել Ավիվում պայթյունը տեղի է ունեցել օդային թիրախի խոցման հետևանքով։ Սիրենները չեն միացվել։ Միջադեպը մանրակրկիտ հետաքննվում է»,- հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակում։