Թեկնածուն, որը կիրակի հավանաբար կդառնա տիկին նախագահ, ինձ համար կմնա ուղղակի մայր. Թեյմուրազ Գորջեստան
Թեկնածուն, որը կիրակի հավանաբար կդառնա տիկին նախագահ, ինձ համար կմնա ուղղակի մայր. Թեյմուրազ Գորջեստան

Սպորտի պալատում նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլու նախընտրական ամփոփիչ հանդիպմանը ներկա են գտնվել նրա զավակները՝ Թեյմուրազ և Քեթևան Գորջեստաննները:

Հավաքվածներին խոսքով դիմել է Սալոմե Զուրաբիշվիլու որդին, Թեյմուրազ Գորջեստանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար: Քեթևանը և ես Փարիզից և Լոնդոնից ժամանել ենք այս շաբաթ, քանի որ սա մեզ համար յուրահատուկ պահ է: Թեկնածուն, որին դիմում եք տիկին Սալոմե, որը կիրակի հավանաբար կդառնա նախագահ, մեզ համար կմնա ուղղակի մայր: Այս դիմելաձևը – «մայր», մեզ համար խորհրդանշական է, քանի որ այս բառը մեզ համար առաջին բնազդի կապն է հեռավոր Վրաստանի հետ: Սա հնարվաորության արդյունք չէ, սա արդյունք է, մեր ծնողների վաստակը, որ մեր մայրենին լիներ վրացերենը»,- հայտարարել է Թեյմուրազ Գորջեստանը: