Թեհրանում արգելաբացվել է Telegram մեսենջերի մուտքը
Թեհրանում արգելաբացվել է Telegram մեսենջերի մուտքը

Իրանի իշխանությունները հանել են երկրում տարածված Telegram մեսենջերի արգելափակումը: Այս մասին հաղորդում է DW գործակալությունը՝ վկայակոչելով IRNA պետական գործակալությանը:

Պաշտոնյաներն այս որոշումը հիմնավորել են նրանով, որ մարքեթինգային նպատակներով մեսենջերն օգտագործող հարյուրավոր ընկերություններ դրա արգելափակման պատճառով լուրջ վնասներ են կրում։ Այսպիսով, Իրանում բարեփոխումների իրականացման կողմնակից ուժերը միջանկյալ հաղթանակ են տարել, հաղորդում է dpa գործակալությունը:

Սոցիալական ցանցերի օգտագործման սահմանափակումները մտցվել էին դեկտեմբերի վերջին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ Իրանում բողոքի ակցիաների էին դուրս եկել: Թեհրանում իշխանությունները պնդում էին, որ հենց Instagram սոցիալական ցանցը և Telegram մեսենջերն են ցուցարարներն օգտագործում իրենց գործողությունները համակարգելու համար: Սա հանգեցրեց ոչ միայն սոցիալական ցանցերի արգելափակման, այլ նաև համացանցի նկատմամբ պետական վերահսկողության հաստատման անհրաժեշտության մասին քննարկումներին: Այնուամենայնիվ, Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և  իրանական խորհրդարանում քաղաքական համակարգի բարեփոխման կողմնակիցները մերժեցին այս գաղափարը` համարելով դա քաղաքացիների հիմնական իրավունքների խախտում: «Չի կարելի արգելել գիրքը միայն այն պատճառով, որ քեզ դուր չի գալիս դրա բովանդակությունը»,-որոշումը այսպես է մեկնաբանել երկրի նախագահը։

Որոշ տվյալների համաձայն՝ Իրանում Telegram-ն ունի մոտ 40 միլիոն օգտատեր: Իրանում մուտքը Instagram վերականգնվել էր հունվարի սկզբին, երբ երկրում բողոքները սկսել էին հանդարտվել:

Սակայն իսլամական հանրապետությունում Facebook-ի և  Twitter-ի հասանելիությունը դեռևս արգելափակված է, հաղորդում է Reuters- ը: