Թեհրանում առավոտից պայթյուններ են լսվել
Թեհրանում առավոտից պայթյուններ են լսվել

Իրանի մայրաքաղաք Թեհրանում առավոտից պայթյուններ են լսվում։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ամերիկյան հրթիռների արձակումը և թիրախների ոչնչացումը։

«Կենտրոնական հրամանատարությունը արագ և վճռական գործողություններ է ձեռնարկում՝ համաձայն հրահանգների», – ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել էին, որ սկսել են հարվածների նոր ալիք։ Նրանք նշել են, որ հաջորդ հարվածները ուղղված են եղել իրանական հրթիռային պաշարների և պաշտպանական համակարգերի դեմ։

«Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Իրանում ահաբեկչական ռեժիմի ավելի քան 30 թիրախների վրա, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության համակարգերի, հրթիռային արձակման համակարգերի, ռեժիմի թիրախների և ռազմական հրամանատարական կենտրոնների վրա», – ասվում է Իսրայելի պաշտպանության ուժերի հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Իրանում նշվում է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը։ BBC-ի փոխանցմամբ՝ Խամենեիի մահը նշվել է գիշերը Իրանի մի քանի քաղաքներում, այդ թվում՝ Սպահանում և Թեհրանի մոտ գտնվող Քարաջ քաղաքում։ Նույն լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր առավոտից տեղի են ունենում նաև կառավարամետ միջոցառումներ։ Թեհրանում նկարահանված կադրերում երևում է, թե ինչպես են մարդիկ սգում այաթոլլահ Ալի Խամենեիի մահը և ձեռքերում պահում նրա լուսանկարները։