Թեհրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր առաքման պատճառով, Ուկրաինայի արտգործնախարարություն է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հանձնակատարը
Թեհրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր առաքման պատճառով, Ուկրաինայի արտգործնախարարություն է կանչվել Իրանի գործերի ժամանակավոր հանձնակատարը

Իրանի ժամանակավոր ներկայացուցիչը կանչվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն՝ Թեհրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր մատակարարման պատճառով։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել և խստորեն զգուշացրել իրանցի դիվանագետին, որ Ռուսաստանին հրթիռների մատակարարումը կործանարար և անուղղելի հետևանքներ կունենա երկկողմ հարաբերությունների վրա։

Անցյալ շաբաթ «Ուոլ Սթրիթ Ջորնալ» հրապարակումը, հիմնվելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների վրա, գրել էր, որ Իրանը Ռուսաստան է փոխանցել փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։