Թեհրանը մերժում է հրադադարի վերջին առաջարկը. «Մենք պարզապես չենք համաձայնի հրադադարին, մենք կհամաձայնենք միայն պատերազմի դադարեցմանը՝ երաշխիքներով, որ մեզ վրա այլևս հարձակում չի լինի»
Թեհրանը մերժել է հրադադարի վերջին առաջարկը, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Իրանի պետական լրատվական գործակալությանը IRNA-ին։
Ըստ տեղեկությունների՝ Իրանը ԱՄՆ-ի արձագանքը փոխանցել է Պակիստանի՝ գլխավոր միջնորդի միջոցով։
«Մենք պարզապես չենք համաձայնի հրադադարին։ Մենք կհամաձայնենք պատերազմի ավարտին միայն այն երաշխիքներով, որ մեզ վրա այլևս հարձակում չի լինի», – Associated Press-ին ասել է Կահիրեում Իրանի դիվանագիտական առաքելության ղեկավարը։