Թեդրոս Գեբրեյեսուս. Աշխարհի մեծ մասը կրկին վարակման ռիսկի առջև է
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարում է, որ առողջապահության ոլորտում նման ճգնաժամ տեղի է ունենում մեկ դարում մեկ անգամ և կորոնավիրուսի հետևանքներն աշխարհը կզգա տասնամյակներ շարունակ:
Թեդրոս Գեբրեյեսուսի խոսքով, տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ աշխարհի մեծ մասը կրկին վարակման ռիսկի առջև է:
«Բազմաթիվ երկրներ, որոնք հավատում էին, որ այդ ամենն անցյալում է, այժմ պայքարում են պայթյունի դեմ»,- հայտարարել է Թեդրոս Գեբրեյեսուսը: