Թեա Զաքարաձե. Կարծում ենք, որ 2023 թվականին Բաթումիի օդանավակայանը կկարողանա վերականգնել 2019 թվականին գրանցված ուղևորահոսքը, լավատես ենք նաև Թբիլիսիի օդանավակայանի առումով
«Թբիլիսիի միջազգային օդանավակայանն այս տարի կավարտվի մինչև 3 միլիոն ուղևորով, իսկ Բաթումիի միջազգային օդանավակայանն այս տարի սպասարկել է 620 000 ուղևորի», -ասել է Թբիլիսիի և Բաթումի միջազգային օդանավակայանների կառավարիչ TAV Georgia-ի գլխավոր տնօրեն Թեա Զաքարաձեն:
Զաքարաձեի խոսքով, ընկերությունը կարծում է, որ Բաթումիի օդանավակայանը 2023 թվականին կկարողանա վերականգնել 2019 թվականի ուղևորահոսքը, և իրենք լավատես են նաև Թբիլիսիի օդանավակայանի նկատմամբ։
«Ցավոք, ո’չ Թբիլիսիի, ո’չ Բաթումի օդանավակայաններն այս տարի չկարողացան վերականգնել ուղևորափոխադրումների նախահամաճարակային մակարդակը։ Կարծում ենք, որ 2023 թվականին Բաթումիի միջազգային օդանավակայանը կկարողանա վերականգնել 2019 թվականին գրանցված ուղևորահոսքը։ Ինչ վերաբերում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանին, ապա մենք կարծում ենք, որ մինչև 2023 թվականը մեզ համար դժվար կլինի վերականգնել 2019 թվականի ուղևորահոսքը։ Սակայն դա կախված է նրանից, թե քանի նոր ավիաընկերություն կմտնի, ովքեր կլինեն մեր դաշտի խաղացողները։ Մենք լավատես ենք։ Մենք ցանկանում ենք սպասարկել որքան հնարավոր է շատ ավիաընկերություններ և ուղևորներ»,- ասել է Թեա Զաքարաձեն։