Թեա Ծուլուկիանին իսկապես կպակասի Վրաստանի կառավարության կազմին, տեսնենք, թե ինչ ձևով կվերադառնա. Գիորգի Գախարիա
Վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարում է, որ Թեա Ծուլուկիանիի հեռանալը նախարարների կաբինետից, կառավարության համար կորուստ է:
Այնուամենայնիվ, վարչապետը չի հստակեցրել, թե երբ և ինչ ձևով Ծուլուկիանին կվերադառնա գործադիր իշխանություն:
«Որպես վարչապետ, ես ասում եմ ձեզ, որ Թեա Ծուլուկիանին իսկապես պակասում է Վրաստանի կառավարությունում և կաբինետում: Տեսնենք, թե ինչ տեսքով նա կվերադառնա»,- հայտարարել է Գիորգի Գախարիան: