Թեա Ծուլուկիանին հանդիպել է Թբիլիսիի տիկնիկային թատրոնի ղեկավարության հետ
Թեա Ծուլուկիանին հանդիպել է Թբիլիսիի տիկնիկային թատրոնի ղեկավարության հետ

Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և մշակույթի կոմիտեի նախագահը շարունակում է հանդիպումները բնագավառային նախարարության հանրային իրավունքի իրավաբանական անձանց հետ:

Այսօր Թեա Ծուլուկիանին հանդիպել է Թբիլիսիի տիկնիկային  մասնագիտական պետական թատրոնի ղեկավարությանը և ներկայացուցիչներին:

Լևան Գաբրիաձեն կոմիտեի նախագահին ծանոթացրել է թատրոնի առաջիկա ծրագրերին և ներկայացրել այն կոնկրետ նախագծերը, որոնց իրականացումը թատրոնին կհաջողվի համապատասխան աջակցության պայմաններում:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: