Թեա Ծուլուկիանին հանդիպել է Հաագայի դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդային
Թեա Ծուլուկիանին հանդիպել է Հաագայի դատարանի դատախազ Ֆաթու Բենսուդային

Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին Հաագայի դատարանի քրեական միջազգային դատարանի անդամ պետությունների 18-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Հաագայի դատարանի դատախազ՝ Ֆաթու Բենսուդայի հետ:

Վրաստանի արդարադատության նախարարություն մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը արդարադատության նախարարը խոսել է ռուս-վրացական պատերազմի հետաքննության մասին և նշել, որ բնակչությունը, ով 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ դառել է՝ էթնիկ զտման, մարդկության դեմ կատարված հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների զոհ, հետաքննությունից սպասում է կոնկրետ արդյունքներ, որպեսզի վերականգնվի արդարությունը: Հանդիպմանը նշվել է նաև, որ կողմերի միջև համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա:

Ինչպես հանդիպմանը ասել է դատախազ Ֆաթու Բենսուդան, ռուս-վրացական պատերազմի հետաքննությունը ակտիվ փուլում է, և հնարավոր է նրա, որպես Հաագայի դատարանի դատախազի պաշտոնավարման ժամկետի ավարտը, նշված գործով լինեն կոնկրետ արդյունքներ: Ֆաթու Բենսուդայի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2020-ի վերջին: