Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին այցելել է Օկինավայի ավանդական կարատե՝ Գոջու-րյու դոջո՝ «Կարատե Կայկան»։
Սպորտի նախարարին Կարատե Կայկանում հյուրընկալել է Գոջու-րյուի վարպետ, Օկինավայի կարատեի զարգացման ասոցիացիայի նախագահ Մասաակի Իկեմիագին։
Թեա Ծուլուկիանին ծանոթացել է Օկինավայի կարատեի ավանդույթներին և վարպետ Մասաակի Իկեմիյագիի հետ քննարկել Վրաստանում սպորտի այս տեսակի զարգացման և մասսայականացման հարցերը։
Հանդիպմանը նշվել է, որ նախարարի այսօրվա այցը կնպաստի Վրաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների հետագա խորացմանը և Վրաստանում օկինավյան կարատեի՝ Գոջու-րյուի զարգացմանը։
Զրույցում անդրադարձ է եղել նաեւ Վրաստանի Գոջու-Ռյու ֆեդերացիային։ Սպորտի նախարարը նշել է Վրաստանի Օկինավայի կարատեի ֆեդերացիայի ներդրումը սպորտի այս տեսակի զարգացման գործում և ցանկություն հայտնել բարելավելու Սպորտի նախարարության և Օկինավայի կարատեի ֆեդերացիայի միջև առկա համագործակցությունը։
Գոջու-րյուն կարատեի տարածված տեսակներից է Վրաստանում, ինչպես նաև շատ երկրներում։