Թեա Ծուլուկիանիին լսելու են սփյուռքի հարցերով կոմիտեի նիստին
Թեա Ծուլուկիանիին լսելու են սփյուռքի հարցերով կոմիտեի նիստին

Այսօր խորհրդարանում լսելու են արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիին:

Նախարարը  ներկայանալու է սփյուռքի և Կովկասի հարցերով կոմիտեի նիստին, որի ընթացքում ներկայացնելու է պետական ծառայությունների զարգացման գործակալությունում գործող քաղաքացիության հարցերով հանձնաժողովի գործունեության 2013-2017 թթ. հաշվետվությունը:

Բացի այդ, արդարադատության նախարարը զրուցելու է, ինչպես արտասահմանցիների համար Վրաստանի քաղաքացիություն շնորհելու գործընթացի, այնպես էլ գոյություն ունեցող իրավիճակի և մարտահրավերների մասին:

Նշենք, որ իշխող թիմը «քաղաքացիության մասին» օրենքում պատրաստում է մտցնել փոփոխություններ, որը բխում է նոր սահմանադրությունից:

Կոնկրետ, նոր սահմանադրությամբ, Վրաստանի քաղաքացին այլ երկրի քաղաքացիություն ստանալու դեպքում, այլևս ավտոմատ կերպով չի կորցնի Վրաստանի քաղաքացիությունը, սակայն այդ կարգը պետք է կարգավորի օրգանային օրենքը: