Թեա Ծուլուկիանի. Ես կոչ կանեի բոլորին, այդ թվում նաև այլ բարեկամ երկրների քաղաքական գործիչներին, հարգել Վրաստանի օրենքները և Վրաստանի ներսում ընթացող գործընթացները
Թեա Ծուլուկիանի. Ես կոչ կանեի բոլորին, այդ թվում նաև այլ բարեկամ երկրների քաղաքական գործիչներին, հարգել Վրաստանի օրենքները և Վրաստանի ներսում ընթացող գործընթացները

Միխեիլ Սաակաշվիլին մեր երկրի դատարանի կողմից դատապարտվել է օրինական և արդար պատժի, թեև շատ տուժողներ կարծում են, որ որպես պատիժ նա ավելիին է արժանի՝ իր իշխանության և անձամբ իր կողմից իրականացված բազմաթիվ հանցագործությունների համար,- ասել է մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին:

Ծուլուկիանիի խոսքով՝ պատիժը պետք է վճարվի Վրաստանի օրենսդրությանը համապատասխան։

«Սաակաշվիլին իր պատիժը կրում է բանտում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բժշկական բաժնում։ Կոնկրետ այս պահին նա քաղաքացիական բժշկական բաժնում է, որտեղ բոլորը տեսագրությունը դիտելուց հետո տեսել են, որ նա իրականում արտոնյալ վիճակում է մյուս բանտարկյալների համեմատ։ Արդյոք պատիժը պետք է հետաձգվի, որոշում է դատավորը։ Մեր երկրի օրենքով՝ ուրիշ ոչ ոք դա չի կարող որոշել։ Ուստի կոչ եմ անում բոլորին, այդ թվում՝ մեր բարեկամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաներին, քաղաքական գործիչներին, նույնիսկ առաջին դեմքերին, հարգել Վրաստանի օրենքները և Վրաստանի ներսում ընթացող գործընթացները։ Ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարելի է ասել այս թեմայով ևս մի քանի անգամ»,- ասել է Ծուլուկիանին։