Թեա Ծուլուկիանի. Ես իսկապես հույս ունեմ, որ Սաակաշվիլին կդադարեցնի ինքնավնասման գործընթացը, կվերսկսի իր բնականոն սննդակարգը, և նրա առողջական վիճակը արագ կբարելավվի
Թեա Ծուլուկիանի. Ես իսկապես հույս ունեմ, որ Սաակաշվիլին կդադարեցնի ինքնավնասման գործընթացը, կվերսկսի իր բնականոն սննդակարգը, և նրա առողջական վիճակը արագ կբարելավվի

Ես իսկապես հուսով եմ, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը արագ կբարելավվի, նա կդադարեցնի ինքնավնասման գործընթացը, կվերսկսի իր բնականոն սննդակարգը,- ասել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին։

Նրա խոսքով, անհրաժեշտ է, որ Միխեիլ Սաակաշվիլին փոխի իր դիրքորոշումը, որն ուղղված է սեփական առողջության դեմ։

Թեա Ծուլուկիանիի խոսքով՝ ամբողջ համակարգը՝ լինի դա քրեակատարողական, թե բժշկական համակարգ, ուղղված է Միխեիլ Սաակաշվիլիի առողջության լիարժեք պաշտպանությանը։

«Ինչպես միշտ, երբ խոսքը վերաբերում է բանտարկյալին և նրա իրավունքներին, ես սովորականից ավելի ազնիվ կլինեմ և կասեմ, որ շատ հուսով եմ, որ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը արագ կբարելավվի, նա կդադարեցնի ինքնավնասման գործընթացը, կվերսկսի նորմալ սնվել։ Ես հասկանում եմ, որ իմ խոսքը նրա աչքում որևէ իմաստ և կշիռ ունենալ չի կարող, բայց ես պարտավոր եմ արտահայտել այն կարծիքը, որը վերաբերում է բանտարկյալին, նրա կյանքին և իրավունքներին։ Անհրաժեշտ է, որ նա փոխի իր դիրքորոշումը, որն ուղղված է սեփական առողջության դեմ, քանի որ ամբողջ համակարգը՝ լինի դա քրեակատարողական, բժշկական, թե քաղաքացիական բժշկական համակարգ, ուղղված է նրան, որ առողջությունը բարելավվի։ Սրա համար մեզ պակասում է միայն նրա ցանկությունն ու մասնակցությունը սեփական առողջապահական գործընթացին։ Երբ նա փոխի իր դիրքը, վստահ եմ, որ նա դեռ երկար առողջ կլինի, իսկ երբ պատիժը ավարտվի, բնականաբար, եթե նա հոգա իր առողջության մասին, նա կկարողանա զբաղվել այն ամենով, ինչ ուզում է անել։

Սա օրենք է՝ եթե հանցագործություն ես կատարում, կա պատիժ, պատիժը տալիս է դատավորը, իսկ քրեակատարողական համակարգը ապահովում է դատապարտյալի առողջության և կյանքի անվտանգությունը պատիժը կրելու ընթացքում։ Այսօր միայն անհրաժեշտ է, որ տվյալ բանտարկյալը որոշի համագործակցել համապատասխան բժշկական ծառայությունների հետ՝ իր առողջությունը պաշտպանելու համար, ինչն անձամբ ես անկեղծորեն մաղթում եմ նրան»,- ասել է Թեա Ծուլուկիանին։