Թեա Ծուլուկիանի. Վրաստանի նախագահը մեզ շատ էր պետք, շատ է պետք, բայց նա այլեւս մեզ հետ չէ
Թեա Ծուլուկիանի. Վրաստանի նախագահը մեզ շատ էր պետք, շատ է պետք, բայց նա այլեւս մեզ հետ չէ

Վրաստանի նախագահը մեզ շատ էր պետք, շատ է պետք, բայց նա այլեւս մեզ հետ չէ։ Սա տխուր իրականություն է,- «Իմեդի» հեռուստաընկերության եթերում ասել է Վրաստանի փոխվարչապետ, մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին։

Ծուլուկիանիի խոսքով՝ երկրի շահերը պաշտպանում են միայն միասնական ճակատով իշխանության ղեկին կանգնած մարդիկ, իսկ իշխանության ղեկին է Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն նա այլ ճանապարհ է ընտրել։

«Նախագահն ամեն ինչ արեց, որ հնարավորինս վնասված լինեինք եվրաինտեգրման ճանապարհին, երբ սպասում էինք վճռին, որը պետք է ավելի լայն դռներ բացեր ավելի երկարաժամկետ հեռանկարի համար։ Նախագահը շատ մեծ դեր է խաղացել դրանում, և այդ մասին կարելի է անվերջ խոսել։ Օրինակ, երկրի ներսում նա ասաց, որ բարեփոխումներ չեն իրականացվում, ինչը սուտ է։ Նա ասաց, որ կառավարությունը ոչինչ չի անում, ինչը սուտ է։ Նա վիրավորել է ում կարողացել է։ Հետո նա գնում էր երկրից ու ասում, որ Վրաստանի համար ճանապարհ բացեք, և նույնիսկ երբ գնում էր այնտեղ, հավանաբար քննադատությամբ էր զբաղվում»,- ասաց Թեա Ծուլուկիանին։