Թեա Ծուլուկիանի. Մարիամոբի տոնի կապակցությամբ համաներման թեկնածուները համաձայնեցված չեն եղել պատժակատարողական ծառայության և արդարադատության նախարարության հետ
Թեա Ծուլուկիանի. Մարիամոբի տոնի կապակցությամբ համաներման թեկնածուները համաձայնեցված չեն եղել պատժակատարողական ծառայության և արդարադատության նախարարության հետ

Մարիամոբի տոնի կապակցությամբ համաներման թեկնածուները համաձայնեցված չեն եղել պատժակատարողական ծառայության և արդարադատության նախարարության հետ,- այս մասին լրագրողներին է հայտնել արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին: Ինչպես նա նշել է, իր համար ցանկալի է, որ ոստիկանին և զինվորին սպանելու համար կալանավորված մարդը համաներում չստանա:

«Կարծում եմ, երբ սպանում են ոստիկանի, զինվորի, թիկնապահ խմբի սպայի կամ այնպիսի մարդու, ով պետության դեմքն է, պետության ներկայացուցիչը, նրանց սպանող անձին համաներում չպետք է շնորհվի: Ես ադպես կցանկանայի»,- նշել է արդարադատության նախարարը:

Վրաստանի նախագահը Մարիամոբա տոնի առթիվ համաներել էր 34 կալանավորի, այդ թվում՝ ոստիկանության սպանության համար կալանավորված անձին: