Թեա Ծուլուկիանի. Չեմ կարծում, որ Սաակաշվիլին քաջություն ունենա թույլ տալու քրեակատարողական ծառայությանը հրապարակել իր սննդի չափաբաժինը և առօրյան
Չեմ կարծում, որ Միխեիլ Սահակաշվիլին քաջություն ունի թույլ տալ քրեակատարողական ծառայությանը բացահայտել իր անձնական տվյալները,- ասել է Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Թեա Ծուլուկիանին։
Ինչպես նշել է Թեա Ծուլուկիանին, բանտարկյալների, այդ թվում՝ Սաակաշվիլիի իրավունքները պաշտպանված են քրեակատարողական ծառայությունում և պաշտպանված կլինեն ապագայում։
«Անձնական տվյալները ներառում են նրա սննդի չափաբաժինը, օրվա ռեժիմը, որը նա ունի։ Լավ կլինի, որ Սաակաշվիլին իր մեջ գտնի այդ ուժը, և հասարակության այն հատվածին, որը մտահոգված է նրա վիճակով, կասի ճշմարտությունը։ Սպասենք իրադարձությունների զարգացմանը, բայց դա այլևս կարևոր չէ, այլ կարևոր է, որ քրեակատարողական ծառայությունում բանտարկյալների իրավունքները, ներառյալ Սաակաշվիլիի իրավունքները, պաշտպանված են և պաշտպանված կլինեն ապագայում»,- ասել է Թեա Ծուլուկիանին։