Թեա Ծուլուկիանի. Բողոքի մասնակիցները, որոնք ցույցին կորցրեցին իրեն աչքը, կասեմ, որ նրանց ցավը վերապրում եմ սեփական ցավի նման

11:39, 04.09.2019

Բողոքի մասնակիցները, որոնք ցույցին կորցրեցին իրեն աչքը, կասեմ, որ նրանց ցավը վերապրում եմ սեփական ցավի նման: Սա անկեղծ և ոչ քաղաքական նպատակով արված հայտարարություն է և ցանկանում եմ, որ դրան հավատան,- այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Թեա Ծուլուկիանին վարչապետի պաշտոնում առաջադրված Գիորգի Գախարիային մաղթել է հաջողություն և նշել, որ նա կլինի արդյունավետ վարչապետ:

«Հավատում եմ, Գիորգի Գախարիան կլինի արդյունավետ վարչապետ, որը կշարունակի «Վրացական երազանքի» այն քաղաքականությունը, որը ես և «Վրացական երազանքի» ընտրողները համարում ենք հիմնարար քաղաքականություն: Մենք հաջորդ տարի ընտրություններում կներկայանանք պատվով և կունենանք այն գործերի մեծ ցուցակը, որոնք արել ենք, իսկ այն, ինչը չենք կարողացել անել, կփորձենք անել մինչև 2020 թվականը»,- հայտարարել է Թեա Ծուլուկիանին:

Նմանատիպ