Թեա Ծուլուկիանի. Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ասպարեզում հայտնվելու առաջին օրվանից ես հավատարիմ եմ եղել այն արժեքներին, որոնց հիմքը նա դրեց վրացական քաղաքականության մեջ

16:45, 30.12.2023

Սա, իհարկե, ոչ մեկի համար գաղտնիք չէ, ես երկար տարիներ ակտիվորեն ներգրավված եմ եղել «Վրացական երազանքի» թիմում։ Ինձ համար սա մեծ պատիվ է և միևնույն ժամանակ՝ մեծ պատասխանատվություն,- այսպես է պատասխանել Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարար Թեա Ծուլուկիանին լրագրողի հարցին, թե արդյոք նա այն մարդկանց թվում է, ում հետ Բիձինա Իվանիշվիլին խորհրդակցել է:

«Պարոն Բիձինա Իվանիշվիլիի քաղաքական ասպարեզում հայտնվելու առաջին օրվանից ես հավատարիմ եմ եղել այն արժեքներին, որոնց հիմքը նա դրեց վրացական քաղաքականության մեջ», – ասել է Թեա Ծուլուկիանին։

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին վերադարձել է քաղաքականություն։ Բիձինա Իվանիշվիլին կլինի «Վրացական երազանքի» պատվավոր նախագահը։

Նմանատիպ