Թեա Ծուլուկիանի. Բացի այն, որ Էլենե Խոշտարիան փող է ստանում Պուտինից, նա նաև գումար է ստանում օլիգարխ Կեզերաշվիլիից և դարձել է նրա փաստաբանը
Թեա Ծուլուկիանի. Բացի այն, որ Էլենե Խոշտարիան փող է ստանում Պուտինից, նա նաև գումար է ստանում օլիգարխ Կեզերաշվիլիից և դարձել է նրա փաստաբանը

Բացի այն, որ Էլենե Խոշտարիան պարբերաբար ռուբլով փող է ստանում Պուտինից, նա նաև գումար է ստանում օլիգարխ Կեզերաշվիլիից և դարձել է նրա փաստաբանը,- ասել է Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանին։

Ըստ Ծուլուկիանիի, Էլենե Խոշտարիան և այլ քաղաքական գործիչներ առերեսվում են սեփական թիմի անդամների հետ հենց Կեզերաշվիլիի պատճառով։

«Ինչ վերաբերում է Էլենե Խոշտարիային և այլ քաղաքական գործիչներին, իհարկե, նրանք կոնֆլիկտ ունեն ուրիշների հետ, իրենց թիմի անդամների հետ, բացի այն, որ Էլենե Խոշտարիան պարբերաբար ռուբլով փող է ստանում Պուտինից, նա նաև գումար է ստանում օլիգարխ Կեզերաշվիլիից և դարձել է նրա փաստաբանը: Նա մեզ չի բացատրել, թե ինչի համար է ստանում այդ գումարը, ասում է, հոնորարներ է ստանում իր մահացած նախնու համար»,- նշել է Թեա Ծուլուկիանին։