Թեա Ծուլուկիանի. 12 կետից բաղկացած ծրագրի արդյունքում ընդդիմությունը տեսնում էր անօրինական մեթոդներով իշխանության ղեկից հեռացումը, և մեր նպատակն է ավելի հաջող քայլել Եվրամիության ճանապարհով
Թեա Ծուլուկիանի. 12 կետից բաղկացած ծրագրի արդյունքում ընդդիմությունը տեսնում էր անօրինական մեթոդներով իշխանության ղեկից հեռացումը, և մեր նպատակն է ավելի հաջող քայլել Եվրամիության ճանապարհով

Վրաստանի մշակույթի նախարար Թեա Ծուլուկիանիի խոսքով, լավ է, որ նախաձեռնվում է ապաօլիգարխացման մասին օրենքի նախագիծը, և նա վստահ է, որ Եվրոպան կողջունի այս նախաձեռնությունը։

Ծուլուկիանիի խոսքով՝ «Վրացական երազանքը» կատարում է 12 կետից բաղկացած պլանը։

«Լավ է, որ ապաօլիգարխացման մասին օրինագիծը նախաձեռնվում է, չնայած նրան, որ ընդդիմությունը նախ պահանջեց, հետո մտափոխվեց ու այլեւս չի պահանջում։ Մեր ուղղությունը անփոփոխ է, երկրին իսկապես պետք է այս օրենքը, ես իսկապես հույս ունեմ, որ այն կընդունվի։ Իհարկե, ում վրա կազդի այս օրենքը, մենք դա կտեսնենք արդեն օրենքի կիրառման գործընթացում։ Եվրոպան պետք է ողջունի, և ես վստահ եմ, որ կողջունի այս նախաձեռնությունը, քանի որ դա նրանց 12 կետանոց ծրագրի կետերից մեկն է։ Մենք իրականացնում ենք 12 կետից բաղկացած պլանը, այդ թվում՝ սա, և եթե որևէ մեկը, այս դեպքում նկատի ունեմ ընդդիմությունը, հույսեր են ունեցել, դա իրենց խնդիրն է։ Բոլորս էլ գիտենք, որ 12 կետանոց ծրագրի արդյունքում ընդդիմությունը տեսնում էր ապօրինի մեթոդներով իշխանությանը ղեկից հեռացնելը, և մենք ունենք 12 կետանոց ծրագրի մեկ այլ նպատակ՝ դա վրաց ազգի ավելի հաջող և արագ քայլն է դեպի Եվրամիություն, որն իր եվրոպական ընտրությունը կատարել է շատ դարեր առաջ»,- նշել է Թեա Ծուլուկիանին։