Թեա Ախվլեդիանին շնորհավորում է Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու ծխականներին Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին շնորհավորում է Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցու ծխականներին Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության փառավոր տոների առթիվ։
«Սիրելի համաքաղաքացիներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Փրկչի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ, որը Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցին նշում է հունվարի 6-ին։ Թող այս տոները և նոր 2022 թվականը բարություն, ուրախություն և առաջընթաց բերեն ձեզանից յուրաքանչյուրին, ձեր ընտանիքներին և ամբողջությամբ Վրաստանին»,- իր շնորհավորական ուղերձում նշել է Թեա Ախվլեդիանին։