Թեա Ախվլեդիանին, նախագահի և վարչապետի հետ միասին, հարգանքի տուրք է մատուցել ռուս-վրացական պատերազմի ժամանակ Շինդիսիում զոհված վրացի զինվորականների հիշատակին

18:59, 11.08.2026

Պետական նախարար Թեա Ախվլեդիանին, նախագահ Միխեիլ Ղավելաշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և կառավարության անդամների հետ միասին, հարգանքի տուրք է մատուցել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ Շինդիսիում զոհված վրացի զինվորականների հիշատակին: Տեղեկությունը տարածում է Պետական նախարարի աշխատակազմը:

Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարը հուշահամալիրի մոտ հավաքված զոհված զինվորականների ընտանիքի անդամներին ցավակցություն է հայտնել և աջակցություն հայտնել:

Վրաստանի իշխանության ներկայացուցիչները ներկա են գտնվել Շինդիսիում հերոսաբար զոհված 17 մարտիկների հոգեհանգստյան կարգին, որը Գորիի և Ատենի միտրոպոլիտ տեր Անդրիան հոգևորականների հետ միասին է մատուցել:

«Հենց այս վայրերը՝ Շինդիսիի հողն է պահպանում ռուս-վրացական պատերազմի ամենաողբերգական և անհավասար մարտերից մեկի պատմությունը, որտեղ 17 երիտասարդ հերոսներ, սեփական կյանքի գնով, ցույց տվեցին Վրաստանի միասնության և արժանապատվության պաշտպանության բացառիկ ու հավերժական օրինակ: Հենց այս անձնազոհությունն է մեզ պարտավորեցնում պաշտպանել և ամրապնդել խաղաղությունը, իրականացնել Վրաստանի բոլոր ազգային նպատակները, հաշտեցմամբ միավորել մեր ժողովրդին և խաղաղությամբ ամբողջացնել մեր երկիրը, և, ալբաթ, միասնական, հզոր ու ազատ Վրաստանը կլինի մեր հերոսների հիշատակի լավագույն գնահատականը, ովքեր հայրենիքի և սեփական արժեքների հանդեպ հավատարմությունը ապացուցեցին կյանքի գնով: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել ընտանիքներին և հարգանքս հավաստել նրանց», – հայտարարել է Թեա Ախվլեդիանին:

Նմանատիպ