Թեա Ախվլեդիանին հեռակա հանդիպում է անցկացրել Տոյվո Կլաարի հետ
Թեա Ախվլեդիանին հեռակա հանդիպում է անցկացրել Տոյվո Կլաարի հետ

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի փոխանցմամբ՝ Թեա Ախվլեդիանին ընդգծել է Եվրամիության առանձնահատուկ դերը և Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում ակտիվ ներգրավվածության կարևորությունը։

Պետնախարարը Եվրամիության հատուկ ներկայացուցչին ծանոթացրել է հաշտեցման և ներգրավման պետական քաղաքականության ռազմավարական վերանայման գործընթացի ընթացքի, նորացված առաջնահերթ ուղղությունների և ապագա ծրագրերի հետ:

Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը Ռազմավարական վերանայման շրջանակներում, ինչպես նաև այլ արդիական հարցերի շուրջ։

«Ինչպես գիտեք, անցյալ տարի մենք սկսել ենք ներգրավվածության և հաշտեցման պետական ​​քաղաքականության ռազմավարական վերանայումը, որը հանդիսանում է արտաքին գործերի նախարարության կողմից համակարգված ավելի լայն գործընթացի մի մասը՝ մշակելով հակամարտության խաղաղ կարգավորման նոր ռազմավարական տեսլականը և իրենից ներկայացնում է ապաքաղաքականացված, մարդու վրա կենտրոնացած կողմնորոշում: Հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, հատկապես պատերազմից քայքայված հասարակության համատեքստում, հաշվի առնելով Եվրամիության դերը, չափազանց կարևոր եմ համարում մեր ռազմավարական գործընկերների հետ կոորդինացնելը և սերտ համագործակցությունը։ Դա էր Եվրամիության ներկայացուցիչների հետ իմ այսօրվա հանդիպման հիմնական նպատակը, որի ընթացքում մենք քննարկեցինք նորացված ռազմավարական առաջնահերթությունները և ներգրավվածության և հաշտեցման տեսլականները», – ասել է պետնախարար Թեա Ախվլեդիանին: