Թեա Ախվլեդիանին հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ
Թեա Ախվլեդիանին հանդիպել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ

Պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության համաձայն՝ կողմերն ընդգծել են Ժնևում միջազգային բանակցությունների կարևորությունը և օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը։

«Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի օկուպացված շրջաններում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հաշտեցման և ներգրավման քաղաքականության իրականացման գործընթացին և այս առումով ապագա տեսլականներին, որոնք հիմնված են հակամարտությունից տուժած բնակչության անձակենտրոն, կարգավիճակի նկատմամբ չեզոք և կարիքների վրա հիմնված մոտեցումների վրա:

Պետնախարարն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության հատուկ դերի և ներգրավվածության կարևորությունը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել սերտ համագործակցությունը»,- ասված է պետնախարարի գրասենյակի հաղորդագրության մեջ։