Թեա Ախվլեդիանին հանդիպել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյնթոնի հետ
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Մարկ Քլեյնթոնին։
Ըստ պետնախարարի գրասենյակի, Ախվլեդիանին շնորհակալություն է հայտնել դեսպանին միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ նրա անսասան դիրքորոշման, ինչպես նաև Վրաստանի խաղաղարար քաղաքականությանը և վստահության ամրապնդման նախաձեռնություններին աջակցության համար։
«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի օկուպացված շրջաններում ստեղծված ծանր իրավիճակը՝ անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների, ինչպես նաև Վրաստանի կառավարության հաշտեցման և ներգրավվածության քաղաքականության իրականացման և ապագայի տեսլականների վերաբերյալ։ Թեա Ախվլեդիանին օտարերկրյա դիվանագետին ներկայացրել է օկուպացված տարածքների նկատմամբ 2010 թվականի պետական ռազմավարության և ուղեկցվող գործողությունների ծրագրի ռազմավարական վերանայման ընթացքը, որն իրականացվում է հասարակական և միջազգային լայն ներգրավվածությամբ։
Իր հերթին Միացյալ Թագավորության դեսպանը բարձր է գնահատել Վրաստանի կառավարության ջանքերը: Նա խոստացել է իր աջակցությունը պետնախարարին հաշտեցման և ներգրավման քաղաքականության իրականացման ուղղությամբ և իր պատրաստակամությունը հայտնել, որ դեսպանությունը ակտիվորեն մասնակցի ռազմավարական վերանայման գործընթացին։
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը այս և այլ համապատասխան հարցերի շուրջ»,- ասված է պետնախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։