Թեա Ախվլեդիանին հանդիպել է Տոյվո Կլաարի հետ
Թեա Ախվլեդիանին հանդիպել է Տոյվո Կլաարի հետ

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ։

Պետնախարարն ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում Եվրամիության հատուկ դերի և ներգրավվածության կարևորությունը, այդ թվում՝ արհեստականորեն բաժանված հասարակությունների միջև վստահության վերականգնմանը նպաստելու միջոցով։

Հանդիպմանը քննարկվել է Վրաստանի օկուպացված շրջաններում հումանիտար և մարդու իրավունքների իրավիճակը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հաշտեցման և ներգրավման քաղաքականության իրականացման գործընթացին և այս առումով ապագա տեսլականներին, որոնք հիմնված են հակամարտությունից տուժած բնակչության անձակենտրոն, կարգավիճակի նկատմամբ չեզոք և կարիքների վրա հիմնված մոտեցումների վրա: Կողմերը քննարկել են հետագա սերտ համագործակցության կոնկրետ ուղիները և պատրաստակամություն հայտնել շարունակել ինտենսիվ շփումները։

Տեղեկությունը հրապարակում է հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։