Թեա Ախվլեդիանին հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հատուկ ներկայացուցչի հետ
Թեա Ախվլեդիանին հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության հատուկ ներկայացուցչի հետ

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ Լեհաստանի նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոշանուսի հետ։

Թեա Ախվլեդիանին ընդգծել է ԵԱՀԿ-ի դերի և ակտիվ ներգրավվածության կարևորությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում, այդ թվում՝ Ժնևի միջազգային բանակցություններում համանախագահության միջոցով։

Պետնախարարը անդրադարձել է Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների ծանր իրավիճակին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անօրինական կալանավորման փաստերին և միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի կողմից շարունակական ջանքերի անհրաժեշտությանը, որպեսզի ապահովի Ցխինվալի շրջանում անօրինական կերպով ձերբակալված Վրաստանի վեց քաղաքացիների անվերապահ և անհապաղ ազատ արձակումը։ Միևնույն ժամանակ, պետնախարարը կարևորել է համատեղ աշխատանքի ակտիվացումը՝ հաղթահարելու հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ցխինվալիի շրջանի, հատկապես Ախալգորի շրջանի արհեստական ​​մեկուսացման հետևանքով, որը առանձնահատուկ կշիռ է ստանում «Covid»-ի հետ կապված մարտահրավերների լույսի ներքո։

Կողմերը քննարկել են Ժնևի միջազգային բանակցությունների կարևորությունը և նշել օրակարգային հարցերի շուրջ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը, ներառյալ փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձը, ինչպես նաև այլ հումանիտար հարցեր:

Բացի այդ, քննարկվել է Էրգնետիի միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի առաջընթացը։

Հանդիպմանը Թեա Ախվլեդիանին օտարերկրյա դիվանագետին մանրամասն տեղեկատվություն է տրամադրել Վրաստանի կառավարության հաշտեցման և ներգրավվածության քաղաքականության առաջնահերթությունների, ձեռք բերված արդյունքների և ապագա տեսլականների, ինչպես նաև հակամարտությունից տուժած բնակչության և նրանց սոցիալ-տնտեսական պայմանների մասին: ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչն իր հերթին բարձր է գնահատել Վրաստանի կառավարության ջանքերը և խոստացել է լիակատար աջակցություն վրացական կողմի։

Կողմերը նաև պայմանավորվել են ավելի սերտ համագործակցության շուրջ։

«Առաջին ճանաչողական հանդիպումը ԵԱՀԿ նորանշանակ հատուկ ներկայացուցչի հետ առանձնահատուկ նշանակություն ունեցավ։ Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ի դերը Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորման գործում մեծ է, այդ թվում՝ Ժնևի միջազգային բանակցությունների և Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և արձագանքման մեխանիզմի համանախագահությունը։ Մենք մանրամասն քննարկել ենք հակամարտության խաղաղ կարգավորմանն ու Ցխինվալիի տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Դրանց թվում, իհարկե, քննարկեցինք Ախալգորիում հումանիտար ճգնաժամը և այնտեղ ապրող բնակչության սոցիալ-տնտեսական և իրավական ծանր վիճակը։ Հատուկ շեշտադրում է արվել, բնականաբար, Ցխինվալիի շրջանի ուղղությամբ շարունակվող ապօրինի սահմանազատման վրա: Մենք մանրամասն քննարկեցինք իրավիճակը և համատեղ ջանքերը՝ մեր վեց քաղաքացիներին որքան հնարավոր է շուտ ազատ արձակելու համար», – ասել է պետնախարար Թեա Ախվլեդիանին։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։