Թեա Ախվլեդիանին հանդիպել է Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի մոնիտորինգի պատվիրակության հետ
Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի մոնիտորինգի պատվիրակությունն այցելել է Վրաստան։ Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանիի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական քաղաքականության իրականացման համար պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Պետնախարարը պատվիրակության անդամներին ներկայացրել է քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական քաղաքականության առաջնահերթություններն ու խնդիրները։ Նա մանրամասնորեն վերանայել է շրջանակային կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը, տրամադրել համապարփակ տեղեկատվություն պետության կողմից իրականացվող գործունեության համապատասխանության մասին կոնվենցիայով նախատեսված չափանիշներին և սկզբունքներին։
Խորհրդատվական կոմիտեի ներկայացուցիչները պետական քաղաքականություն իրականացնող մարմիններից ստացել են համապարփակ տեղեկատվություն մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի, քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերի և յուրաքանչյուր ոլորտում ձեռք բերված արդյունքների մասին։ Վրաստան կատարած այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է նաև էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված մունիցիպալիտետների ոչ կառավարական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումների ընթացքում ստացված տեղեկատվության հիման վրա Վրաստանի համար կպատրաստվի մոնիտորինգի զեկույց և բանաձև։
«Եվրախորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեի այցը նպատակ ունի գնահատել երկրի կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը։ Այս անգամ այն ընդգրկում է 2017-2021 թվականներն ընկած ժամանակահատվածը և անցկացվում է միայն մեկ անգամ՝ մոնիտորինգի հնգամյա ցիկլի շրջանակներում։ Ըստ այդմ, շատ կարևոր էր այսօր տեղի ունեցած նիստը, որին տեղի ունեցավ քննարկում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման պետական քաղաքականության իրականացման մեջ ներգրավված բոլոր համապատասխան պետական գերատեսչությունների մասնակցությամբ։ Դիտորդական պատվիրակության անդամներին սպառիչ և համապարփակ տեղեկատվություն ենք տրամադրել մեր երկրի բազմազգ հասարակության հետագա ինտեգրման և ամրապնդման համար բացված հնարավորությունների և արդեն իսկ ձեռք բերված շոշափելի արդյունքների ու առաջընթացի մասին՝ այսպիսով ևս մեկ անգամ ապացուցելով, որ Վրաստանը կշարունակի կատարել իր ստանձնած պարտավորությունները միջազգային մեխանիզմների շրջանակներում»,- ասել է պետնախարար Թեա Ախվլեդիանին։
Տեղեկությունը հրապարակում է հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։