Թեա Ախվլեդիանին գրառում է թողել Միացյալ Թագավորության դեսպանատանը բացված ցավակցական գրքում
Թեա Ախվլեդիանին գրառում է թողել Միացյալ Թագավորության դեսպանատանը բացված ցավակցական գրքում

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին գրառում է կատարել Միացյալ Թագավորության դեսպանատանը բացված ցավակցական գրքում՝ Եղիսաբեթ II թագուհու մահվան կապակցությամբ և իր ցավակցությունը հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպան Մարկ Քլեյթոնին։

«Վրաստանի պետնախարարի գրասենյակի և անձամբ իմ անունից խորը ցավ եմ հայտնում Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան կապակցությամբ։ Իմ սրտանց ցավակցություններն եմ հայտնում թագավորական ընտանիքին, Միացյալ Թագավորության ժողովրդին և Ազգերի Համագործակցությանը վշտի այս դժվարին պահին:

Նորին Մեծության գահակալությունը, որն առանձնանում է ժողովրդին մատուցած առանձնահատուկ հոգատարությամբ և արժանապատիվ ծառայությամբ, կարևոր տեղ է գրավելու ինչպես պատմության մեջ, այնպես էլ յուրաքանչյուր մարդու սրտում»,- ասված է պետնախարարի ցավակցական հեռագրում։