Թեա Ախվլեդիանին և Միխեիլ Չխենկելին քննարկել են հաշտեցման և ներգրավման պետական ​​քաղաքականության կրթական ուղղության հարցերը
Թեա Ախվլեդիանին և Միխեիլ Չխենկելին քննարկել են հաշտեցման և ներգրավման պետական ​​քաղաքականության կրթական ուղղության հարցերը

Վրաստանի օկուպացված շրջանների հետ հաշտեցման և ներգրավման պետական ​​քաղաքականության շրջանակներում կրթության ոլորտի ընթացիկ հարցերը քննարկելու նպատակով, պետական ​​նախարար Թեա Ախվլեդիանիի և կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելիի միջև տեղի է ունեցել բարձր մակարդակի աշխատանքային հանդիպում։ Խաղաղության նախաձեռնություններ, ինչպես նաև քաղաքացիական իրավահավասարության և էթնիկ փոքրամասնությունների հետ ինտեգրման քաղաքականություն, այս վերտառությամբ հանդիպմանը մասնակցում էին պետնախարարի և կրթության և գիտության նախարարի տեղակալները և երկու գերատեսչությունների համապատասխան ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկություն է տարածում պետնախարարի աշխատակազմը։

Նրանց հաղորդմամբ՝ հանդիպմանը երկու պետական ​​քաղաքականության շրջանակներում քննարկվել են նախադպրոցական, դպրոցական, մասնագիտական, բարձրագույն և մեծահասակների կրթության հիմնախնդիրները՝ գործողությունների ծրագրի արդյունավետ և արդյունքի վրա հիմնված իրագործման և համապատասխան պայմանավորվածության նպատակով գործունեությունը։ Նախարարների աշխատանքային հանդիպմանը շեշտը դրվեց քաղաքացիական իրավահավասարության և ինտեգրման 2021-2030 թվականների պետական ​​ռազմավարության երկու կարևոր առաջնահերթ ուղղությունների՝ պետական ​​լեզվի ուսուցման և էթնիկ փոքրամասնություններ ներկայացնող քաղաքացիների որակյալ կրթության հասանելիության շրջանակներում առաջադրված խնդիրների կատարման վրա։

«Թեա Ախվլեդիանին և Միխեիլ Չխենկելին քննարկել են էթնիկ փոքրամասնություններով խիտ բնակեցված շրջաններում, պետնախարարի կողմից անցկացվող հանդիպումների ժամանակ, տեղի բնակչության և քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներից ստացված առաջարկությունները, կարծիքները և կոնկրետ կարիքները, դրանց արձագանքման մեխանիզմները և համապատասխան ծրագրերի մշակումը:

Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարը և կրթության նախարարը աշխատանքային հանդիպմանը քննարկել են նաև օկուպացված տարածքներում բնակվող ուսանողներին, դիմորդներին, և ուսուցիչներին աջակցելու հարցերը։ Կողմերը պայմանավորվել են ապագայում էլ ավելի սերտ համագործակցության շուրջ և նախանշել համակարգված գործողությունների ծրագրեր։

Աշխատանքային հանդիպումն անցկացվել է «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ և Ավստրիայի զարգացման հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ»,- նշվում է պետնախարարի աշխատակազմի տեղեկատվության մեջ։