Թեա Ախվլեդիանին ելույթ է ունեցել Բրյուսելում կայացած՝ Վրաստան-Եվրամիություն խորհրդարանական ասոցացման հանձնաժողովի տասներորդ նիստում
Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակներում, ելույթ է ունեցել Եվրամիություն-Վրաստան խորհրդարանական ասոցացման հանձնաժողովի 10-րդ նստաշրջանում։
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել եվրախորհրդարանականներին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության համար, և նշել է Եվրամիության կարևոր դերն ու ներգրավվածությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործում, այդ թվում՝ արհեստականորեն պառակտված հասարակություններում հաշտեցման և վստահության վերականգնման միջոցով։
Թեա Ախվլեդիանին անդրադարձել է Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության, մարդասիրական և մարդու իրավունքների մարտահրավերներին և կենտրոնացել հակամարտությունից տուժած բնակչության հիմնարար իրավունքների կոպիտ խախտումների վրա, ինչպիսիք են էթնիկ խտրականությունը, ազատ տեղաշարժի խիստ սահմանափակումները, քաղաքացիների ապօրինի կալանավորումը, մայրենի լեզվով կրթության արգելքը և այլ սահմանափակումներ։ Նա ընդգծել է միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ինտենսիվ ջանքերը շարունակելու կարևորությունը՝ ապահովելու համար ներկայումս անօրինական կալանքի տակ գտնվող Վրաստանի քաղաքացիների անվերապահ և անհապաղ ազատ արձակումը, ինչպես նաև հաղթահարել արհեստական մեկուսացումը և մարդասիրական ճգնաժամը, որը ստեղծվել է Ախալգորի շրջանում և ամբողջ Ցխինվալիի շրջանում այսպես կոչված «անցման կետերի» երկարատև փակման հետևանքով։ Միևնույն ժամանակ ընդգծվել է Վրաստանի չորս քաղաքացիների՝ Դավիթ Բաշարաուլիի, Գիգա Օթխոզորիայի, Արչիլ Տատունաշվիլիի և Իրակլի Կվարացխելիայի սպանության մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Իր ելույթում պետնախարարը հանգամանորեն խոսել է Վրաստանի կառավարության հաշտեցման և ներգրավվածության քաղաքականության մասին, որը շարունակվում է Աբխազիայի և Ցխինվալի շրջանների անօրինական օկուպացիայի և փաստացի բռնակցման ուղղությամբ քայլերի ֆոնին։ Այս համատեքստում Թեա Ախվլեդիանին Եվրախորհրդարանին ներկայացրեց վերջին արդյունքները և ապագա տեսլականները՝ կապված հակամարտությունից տուժած բնակչության խնամքի և նրանց սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման, ինչպես նաև արհեստականորեն բաժանված հասարակությունների, վստահության և ընդհանուր շահերի վրա հիմնված երկխոսության հետ: Իր հերթին, ուշադրության կենտրոնում է եղել 2010 թվականի պետական ներգրավվածության ռազմավարության և դրան կից Գործողությունների ծրագրի ռազմավարական վերանայման գործընթացը, որն իրականացվում է հանրության լայն մասնակցությամբ, այդ թվում միջազգային գործընկերների ներգրավվածությամբ:
Պետնախարարը վերահաստատել է միջազգային հանրության, հատկապես Եվրամիության կարևոր դերը Վրաստանում հակամարտության խաղաղ կարգավորման և Արևելյան գործընկերության տարածաշրջանում անվտանգության ու կայունության ամրապնդման գործում:
Տեղեկությունը տարածում է Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակը։