Թեա Ախվլեդիանին անցկացրել է հանդիպում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շպետսի հետ Հարավային Կովկասում
Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարար Թեա Ախվլեդիանին հանդիպել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Շպետսի հետ։
Թեա Ախվլեդիանին ընդգծել է ԵԱՀԿ դերի և ակտիվ ներգրավվածության կարևորությունը հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, այդ թվում՝ Ժնևյան միջազգային բանակցություններում համանախագահության միջոցով, և շնորհակալություն հայտնել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ միջազգային ճանաչված սահմաններում հաստատուն աջակցության համար։
Կողմերը քննարկել են Ժնևյան միջազգային բանակցությունների նշանակությունը, ինչպես նաև անդրադարձել են Էրգնեթիի միջադեպերի կանխարգելման և դրանց արձագանքման մեխանիզմի արդյունքներին։
Պետական նախարարն անդրադարձել է Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգային, հումանիտար և մարդու իրավունքների առումով առկա իրավիճակին։ Բացի այդ, Թեա Ախվլեդիյանը արտասահմանցի դիվանագետին ներկայացրել է հաշտեցման և ներգրավման քաղաքականության իրականացման ընթացքում գրանցված առաջընթացը և ապագայի տեսլականը, որի նպատակը հակամարտությունից տուժած բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումն է, ինչպես նաև արհեստականորեն բաժանված հասարակությունների միջև ընդհանուր շահերի վրա հիմնված երկխոսության և վստահության վերականգնման խորացումը։
Կողմերը պայմանավորվել են շարունակել սերտ համագործակցությունը։
Տեղեկատվությունը տարածում է հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակը։