Թեա Ախվլեդիանի. Աբխազերենի պահպանումն ու հանրահռչակումը Վրաստանի իշխանության առանձնահատուկ մտահոգության առարկա է
Թեա Ախվլեդիանի. Աբխազերենի պահպանումն ու հանրահռչակումը Վրաստանի իշխանության առանձնահատուկ մտահոգության առարկա է

Աբխազերենի պահպանումն ու հանրահռչակումը հատուկ մտահոգություն է Վրաստանի իշխանության համար, ասել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին կառավարական միջգերատեսչական հանձնաժողովի նիստում, որը գումարվել է ներգրավվածության քաղաքականության և գործողության պլանի ռազմավարական վերանայման նպատակով։

Պետնախարարն արձագանքել է աբխազերենի օրվան, որը նշվում է հոկտեմբերի 27-ին, և ներկա հասարակության հետ խոսել այս օրվա կարևորության մասին։

«Հոկտեմբերի 27-ին նշում ենք աբխազերենի օրը։ Աբխազական լեզուն և ավանդույթները մեր ընդհանուր, բազմազան մշակույթի և հարստության մի մասն են: Այս օրը մեծ նշանակություն ունի ոչ միայն նրանց համար, ում համար աբխազերենը մայրենի է, այլ նաև բոլոր նրանց համար, ովքեր կարևորում են աբխազական լեզվի, ինքնության և մշակույթի պահպանումը, ինչը սահմանադրական պարտավորության հետ մեկտեղ մեր միասնության խորհրդանիշն է։

Մեր օրերում, երբ Աբխազիայի օկուպացիայի և ներկայիս ռուսաֆիկացման պայմաններում աբխազերենը կանգնած են անհետացման լուրջ վտանգի տակ, հատկապես կարևոր է ընդգծել աբխազերենի պաշտպանության և դրա զարգացման համար արդյունավետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։

Մենք ունենք ընդհանուր պատմություն և մշակույթ, և ես հավատում եմ, որ հաշտեցման և վստահության վերականգնման միջոցով մենք կարող ենք կառուցել խաղաղ ապագա միասնական, ուժեղ, եվրոպական պետությունում», – ասել է պետնախարար Թեա Ախվլեդիանին։