«The Washington Post»-ը հոդված է հրապարակում Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակման մասին
«The Washington Post»-ը հոդված է հրապարակում Ռուսաստանի կողմից Վրաստանի դեմ իրականացված կիբերհարձակման մասին

«The Washington Post» ամերիկյան հրատարակությունը գրում է, որ հինգշաբթի Ամերիկայի Միացյալ Նահանգներն այլ պետությունների հետ միասին Ռուսաստանին մեղադրել է Վրաստանի դեմ լայնամասշտաբ կիբերհարձակում իրականացնելու մեջ և խոստացել, որ Կրեմլը պատասխան կտա այդ ամենի համար:

Հոկտեմբերի 28-ին իրականացված հարձակման ժամանակ անջատվել են հազարավոր կառավարական և մասնավոր կայքէջեր և դադարեցվել է հեռուստաալիքների հեռարձակումը:

ԱՄՆ-ի պետական քարտուղար Մայք Փոմփեոն և Պենտագոնը հայտարարել են, որ այս հարձակումներն իրականացրել է Ռուսաստանի ռազմական հետախուզման վարչությունը:

Փոմփեոյի խոսքով, Ամերիկայի Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է անում դադարեցնել նման գործողությունը և խոստանում, որ Վրաստանին կօգնի ապագայում հնարավոր կիբերհարձակումներից պաշտպանվելու գործում:

«ԱՄՆ-ի կառավարության դիրքորոշումն ակնհայտ է. Մենք կպաշտպանենք մեր գործընկերների և դաշնակիցների գլխավոր շահերը և պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանի Դաշնությանը՝ ապակայունացմանն ուղղված քայլերի համար»,- հայտարարել է Պենտագոնի մամլո խոսնակը: