The Telegraph - Բիձինա Իվանիշվիլին ամենամեծ դոնորն է համավարակի դեմ բարեգործների ցուցակում
The Telegraph - Բիձինա Իվանիշվիլին ամենամեծ դոնորն է համավարակի դեմ բարեգործների ցուցակում

Բիձինա Իվանիշվիլին, վրաց բիցնեսմեն և նախկին Սովետական ​​հանրապետության վարչապետ 2012-2013 թվականներին, COVID-19- ի դեմ պայքարում աշխարհի առաջատար դոնորն է, – «The Telegraph» -ը գրում է հոդվածում հետևյալ վերնագրով՝ «Նախկին գործարանի աշխատողն՝ աշխարհի առաջատար դոնորն է COVID-19- ի դեմ պայքարում»:

Ըստ հոդվածի՝ «Բիձինա Իվանիշվիլին չորս երեխաների հայր է: Նրա երեխաներից մեկը՝ Բերան, հայտնի ռեփեր է Վրաստանում: Նա, Ռուսաստանում սեփականաշնորհման շրջանակներում, բիզնեսներ էր գնում և այնուհետև վաճառում էր բարձր շահույթով»:

«Բիձինա Իվանիշվիլին իր բարեգործությամբ, տասնամյակներ շարունակ աջակցում էր Վրաստանին նաև մեծ օգնություն է ցուցաբերել Վրաստանի մշակութային ինքնության պահպանման գործում: Բացառություն չէ նաև COVID-19 -ի համավարակի դեմ պայքարը: Բիձինա Իվանիշվիլին ևս մեկ անգամ մեծ աջակցություն և համակրանք է ցուցաբերել իր վրացի հայրենակիցների նկատմամբ ընդհանուր վտանգի առջև», – ասել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան