The New York Times. Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել պատժամիջոցները և ընդլայնում է հրթիռների արտադրությունը, ավելի շատ հրթիռներ է արտադրում, քան մինչև 2022 թվականը
«The New York Times»ը, հղում անելով ԱՄՆ անանուն պաշտոնյաներին, հայտնում է, որ Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել պատժամիջոցների ճնշումը և այժմ ի վիճակի է ավելի շատ հրթիռներ արտադրել, քան մինչ պատերազմի մեկնարկը։
ԱՄՆ-ի, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ Ռուսաստանին հաջողվել է հաղթահարել արևմտյան պատժամիջոցներն ու արտահանման վերահսկողությունը և ընդլայնել հրթիռների արտադրությունը, ինչը Ուկրաինան կդարձնի հատկապես խոցելի առաջիկա ամիսներին՝ հարձակումների աճի համար:
Ամերիկացի պաշտոնյաների գնահատմամբ՝ պատժամիջոցները Ռուսաստանին ստիպեցին կտրուկ կրճատել հրթիռների և այլ զինատեսակների արտադրությունը 2022 թվականի փետրվարին՝ պատերազմի սկզբում, առնվազն վեց ամսով, թեև 2022 թվականի վերջին Մոսկվայի ռազմարդյունաբերական համալիրը վերսկսել էր արտադրությունը արագ տեմպերով:
Հրատարակությունը գրում է, որ Ռուսաստանը մաքսանենգության լայն ցանցի միջոցով սակավ բաղադրիչներ է ստանում երրորդ երկրներից, ինչպիսիք են Հայաստանը և Թուրքիան։ Ամերիկացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ռուսական հրթիռների արտադրության ավելացումը կարող է այս աշնանը և ձմռանը հանգեցնել Ուկրաինայի էներգետիկ ցանցի վրա ավելի շատ հարձակումների:
Հոդվածում նշվում է, որ արեւմտյան երկրների համար դժվար է փակել պատժամիջոցները հաղթահարելու բոլոր ճանապարհները՝ կախված հենց ապրանքի առանձնահատկություններից։
«ԱՄՆ կառավարության խնդիրներից մեկն այն է, որ Ռուսաստանին պետք են ոչ թե բարձր տեխնոլոգիական չիպեր, որոնց ավելի հեշտ է հետևել, այլ կոմերցիոն չիպեր, որոնք կարող են օգտագործվել ոչ միայն կառավարվող հրթիռներում, այլև ավելի լայն տիրույթում»,- ասվում է հրատարակության մեջ։
Արևմտյան պաշտոնյաները նաև նշում են, որ Ռուսաստանը կրկնապատկել է հրթիռների արտադրությունը՝ հասցնելով տարեկան երկու միլիոնի, ինչը ավելին է, քան ԱՄՆ-ն և Եվրոպան կարող են արտադրել: