The New York Times. Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում բազմամիլիարդանոց նավթային գործարքի շուրջ

19:50, 03.10.2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արդեն մի քանի ամիս է, ինչ Ռուսաստանի հետ բանակցություններ է վարում բազմամիլիարդանոց նավթային գործարքի շուրջ:

«The New York Times» պարբերականի փոխանցմամբ, որը զրուցել է ութ անանուն աղբյուրների հետ, խոսքը վերաբերում է ռուսական «Լուկոյլ» ընկերության գլոբալ ակտիվներին, այդ թվում՝ նավթահանքերին, նավթավերամշակման գործարաններին և լցակայաններին:

Պարբերականի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս հարցն անձամբ է քննարկել Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր բանակցողներ Ստիվ Ուիտկոֆի և Ջարեդ Կուշների հետ՝ սեպտեմբերի 5-ին Կրեմլում կայացած հանդիպման ընթացքում:

Այս գործարքի կնքմամբ հետաքրքրված է ամերիկացի և մերձավորարևելյան ներդրողների մի խումբ, որոնց թվում է Թրամփի քաղաքական նախագծերի ֆինանսավորողը: Մասնավորապես՝ ներդրող Թոդ Բոելին, ով Թրամփի նախագծերին փոխանցել է երկու միլիոն դոլար:

Ինչպես գրում է պարբերականը՝ հղում անելով աղբյուրներից մեկին, այս գործարքը Պուտինի համար հնարավորություն է ապացուցելու, որ ռուսները կարող են բիզնես անել ԱՄՆ-ի հետ, իսկ ամերիկյան կողմի համար՝ Կրեմլի հետ հարաբերությունները կարգավորելու և էներգակիրների գլոբալ գները նվազեցնելու համար:

Ինչպես նշում է «The New York Times»-ը, ԱՄՆ-ի կողմից գործարքի հաստատումը և վաճառքի թույլտվությունը «Լուկոյլի» ակտիվներից կհաներ պատժամիջոցները և կտրուկ կբարձրացներ դրանց արժեքը: Ինքը՝ Թրամփը, իր երկրորդ ժամկետի սկզբում նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ, սակայն այս ակտիվների վաճառքի ժամկետները պարբերաբար երկարաձգվում են:

Նմանատիպ