«The Independent». Մեստիան հիշեցնում է «Գահերի խաղը» սերիալի նկարահանման հրապարակ
«The Independent». Մեստիան հիշեցնում է «Գահերի խաղը» սերիալի նկարահանման հրապարակ

«Ինչու՞ է Վրաստանը բացառիկ ուղղություն լեռնադահուկային զբոսաշրջության սիրահարների համար»,- այս վերնագրով հոդված է հրապարակում բրիտանական «The Independent» հրատարակությունը:

Ինչպես գրում է հոդվածի հեղինակը, եթե զբոսաշրջիկին գրավում է ձյան մեջ մխրճվելը, լեռան պանորամները և դատարկ լանջերը, ապա նա պետք է ընտրի Վրաստանը:

«Մեստիա – վայր, որտեղ մենք իջևանեցինք, հիշեցնում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի նկարահանման հրապարակը: Հնագույն քարե շինություններով և սվանական ամրոցներով, որոնք 12-13-րդ դարերում հիշեցնում էր պաշտպանող շինություններ»,- գրում է հեղինակը:

Ինչպես նշված է հոդվածում, Սվանեթիում հայտնվելու համար բրիտանացի զբոսաշրջիկները պետք է երկար ճանապարհ անցնեն, «առանձնապես այն դեպքում, եթե եղանակի պատճառով Թբիլիսիից մինչև Մեստիա չի հաջողվում մեկնել չվերթով»:

«Մեքենայով Սվանեթի մեկնելու համար անհրաժեշտ է 8 ժամ, սակայն ուղևորվելիս կզմայլվեք գեղեցիկ տեսարաններով: Այս ճանապարհն անցնում է կիրճերով և անտառներով, որտեղ բնակվում են արջեր, գայլեր և լուսաններ»,- գրում է հեղինակը:

Հրապարակման մեջ նշված է, որ Թեթնուլդին զբոսաշրջիկներին տալիս է «Եվրոպայում ամենավայրի և լուռ լեռնադահուկային ճանապարհով սահելու հնարավորություն»:

Հեղինակը ճանապարհորդներին խորհուրդ է տալիս անպայման այցելել Մեստիայում գտնվող ռեստորաններ և բարեր, որտեղ կունենան վրացական խոհանոցին և ուտեստներին ծանոթանալու հնարավորություն: