«The Guardian»-ի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական խմբերը հայտնաբերել են Իրանի նախագահի ուղղաթիռը
«The Guardian»-ի փոխանցմամբ՝ որոնողափրկարարական խմբերը հայտնաբերել են Իրանի նախագահի ուղղաթիռը

Որոնողափրկարարական խմբերը հայտնաբերել են կործանված ուղղաթիռը, այս մասին գրում է «The Guardian»-ը՝ հիմնվելով Իրանի պետական ​​հեռուստատեսության վրա։

Նրանց տվյալներով՝ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և ուղղաթիռում գտնվող այլ անձանց վիճակի մասին այս պահին տեղեկություններ չկան։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին, որ կործանվել է Իրանի նախագահի ուղղաթիռը։ Սակայն ավելի ուշ Իրանի ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը «կոշտ վայրէջք է կատարել»։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռայիսին վերադառնում էր Իրան-Ադրբեջան սահմանային գոտուց և շարժվում դեպի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաք։ Պատվարի բացման արարողությանը մասնակցել են Իրանի և Ադրբեջանի նախագահները։