«The Guardian» - Հազարավոր մարդիկ հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում՝ բողոքելու Իսրայելի պաշտպանության բանակի կողմից պատանդների սխալ սպանության դեմ
Հազարավոր մարդիկ հավաքվել են Թել Ավիվի կենտրոնում այն բանից հետո, երբ պատանդները սխալմամբ սպանվել են Իսրայելի պաշտպանության բանակի կողմից։ «The Guardian»-ի փոխանցմամբ՝ նրանք կառավարությանը կոչ են անում ժամանակին ազատ արձակել պատանդներին, իսկ ազատ արձակման գործընթացը դարձնել անվտանգ։
Պատանդների ընտանիքի անդամները Նեթանյահուի կառավարությանը կոչ են անում փոխել մարտավարությունը և բանակցություններ սկսել իրենց ընտանիքի անդամներին ազատ արձակելու համար։
Երեկ ուշ երեկոյան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռուստատեսային ասուլիս է հրավիրել, որտեղ ակնարկել է, որ նոր բանակցություններ են նախատեսվում մնացած պատանդներին վերադարձնելու համար։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական բանակը սխալմամբ կրակ է բացել ՀԱՄԱՍ-ի կողմից առևանգված իսրայելցի պատանդների վրա, ինչի հետևանքով երեք մարդ է զոհվել: