«The Guardian»-ը հայտնել է, որ այլևս չի կատարի հրապարակումներ Իլոն Մասկի սոցիալական մեդիայի X հարթակում
«The Guardian»-ը հայտնել է, որ այլևս չի կատարի հրապարակումներ Իլոն Մասկի սոցիալական մեդիայի X հարթակում

Բրիտանական «The Guardian» թերթը հայտնել է, որ այլևս չի կատարի հրապարակումներ Իլոն Մասկի սոցիալական մեդիայի X հարթակում:

«Մենք երկար ժամանակ մտածում էինք այս մասին՝ այս հարթակում անհանգստացնող բովանդակության առկայության, ներառյալ ծայրահեղ աջային դավադրության տեսությունների և ռասիզմի առաջմղման պատճառով», – ասվում է հրատարակության հայտարարության մեջ:

«ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավը միայն ընդգծեց այն, ինչ մենք երկար ժամանակ մտածում էինք, որ X-ը թունավոր մեդիա հարթակ է, և դրա սեփականատեր Իլոն Մասկն օգտագործում է իր ազդեցությունը՝ քաղաքական դիսկուրս ձևավորելու համար», – ասվում է «Guardian»-ի հայտարարության մեջ: